Հունվարի 21-ին տարբեր երկրներում տոնում են երևի թե ամենաանսովոր տոներից մեկը` Գրկախառնվելու միջազգային օրը:
Այն սկիզբ է առել ԱՄՆ-ում 1986թ.-ին, որպես Ազգային գրկախառնության տոն, իսկ հետագայում տարածվել է ողջ աշխարհում:
Ըստ ավանդույթի, այս օրը գրկախառնվում են ընտանիքի անդամները, ընկերները, հարազատները, նույնիսկ` անծանոթ մարդիկ:
Գրկախառնվելը հաղորդում է մարդուն դրական լիցքեր, տալիս է ապահովության և ջերմության զգացում:
Համարվում է, որ տոնի նախաձեռնողներն ուսանողներ են:
Այս օրը կազմակերպվում են նաև գրկախառնության հետ կապված զանազան ֆլեշմոբեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







