Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:46

Հայաստանը կորոնավիրուսի տարածման ռիսկային երկիր չի համարվում

Հայաստանում և տարածաշրջանում նոր կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր դեռ չկան, սակայն Հայաստանը կասկածելի ցանկացած դեպքի համար նմուշները կուղարկի եվրոպական տարածաշրջան՝ համագործակցող լաբորատորիաներ: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը` հավելելով, որ նման անհրաժեշտություն դեռ չի եղել և Հայաստանն այս առումով ռիսկային երկիր չի համարվում:

Թորոսյանը նշեց, որ Հայաստանն ունի ամբողջ լաբորատոր կարողությունները՝ ախտորոշելու կորոնավիրուսով պայմանավորված ատիպիկ թոքաբորբը և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը, որը ևս պայմանավորված է կորոնավիրուսներով:

«Եթե այս պահին դեպք լինի, ԱՀԿ-ի հետ համագործակցության շրջանակում նմուշը կարող ենք տեղափոխել այն սահմանափակ թվով լաբորատորիաներ, որտեղ կա այն ախտորոշելու հնարավորությունը։ Կան երեք լաբորատորիաներ եվրոպական տարածաշրջանում, որտեղ կարող ենք իրականացնել նմուշ-հետազոտությունը՝ հրատապությունից ելնելով»,- ասաց Լիանա Թորոսյանը։

Խոսելով կանխարգելիչ միջոցառումների մասին՝ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետն ասաց․ «Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել հունվարի 26-ից արգելել Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի ներմուծումը ՀՀ տարածք: ԱԳՆ-ի զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ մշակվել է հուշաթերթ, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին առաջիկա երկու ամսում ձեռնպահ մնալ Չինաստանից Հայաստան զբոսաշրջային այցեր կազմակերպելուց»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+