Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո, ՀՀ տարածք սկսելու է ներխուժել ցիկլոնի ցուրտ մթնոլորտային ճակատը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կարատել ՀՀ ԱԻՆ Օդեևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Գրառման համաձայն՝ փետրվարի 8-ին երեկոյան ժամերին մինչև փետրվարի 9-ի առավոտ հանրապետության ողջ տարածքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ։ Լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 8-ի երեկոյան, ջերմաստիճանի կտրուկ անկումով պայմանավորված, հանրապետության բոլոր ճանապարհները կպատվեն մերկասառույցով։ Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօր կլիմայական նորմայից բարձր է 10-15 աստիճանով, սակայն փետրվարի 8-11-ին աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +4+8,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +4+8,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+12,
Սևանա լճի ավազանում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +4+8,
Լոռիում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +11+14,
Տավուշում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+18,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +4+8,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+14,
Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +12+15,
Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +12+15,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +4+8,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+19,
Արցախում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +15+19 (հովիտներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+23)։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի՝ +4+6, վաղը ցերեկը՝ +11+13։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







