Երևանի «Շտապօգնություն» ՓԲԸ 6-րդ և 7-րդ ենթակայանի մեքենաների վարորդները նոյեմբերի 2-ին բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջել են աշխատավարձի բարձրացում:
Ցուցարարների խոսքով՝ կորոնավիրուսի տարածման պատճառով և զանգերի զգալի աճի ֆոնին իրենց աշխատավարձը շարունակում է չափազանց ցածր մնալ։
«Շտապօգնության յուրաքանչյուր բրիգադ օրական սպասարկում է առնվազն 30 կանչ։ Մենք արդեն ի վիճակի չենք դիմանալ այդ շուրջօրյա աշխատանքին։ Ես անձամբ ամսական 10 օր եմ աշխատում՝ յուրաքանչյուր հերթապահության համար 11700 դրամ եմ ստանում»,- ասաց ցուցարարներից Ռոբերտ Ալեքսանյանը՝ հավելելով, որ նախորդ տարվանից սկսած շտապօգնության վարորդների աշխատանքն անցնում է գերծանրաբեռնված ռեժիմով։