Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:08

«Թող հարգեն մեր էրեխեքին, նրանց թափած արյունը»․ զովածների ծնողների բողոքը՝ կառավարությանը

«Թող հարգեն մեր էրեխեքին, նրանց թափած արյունը»․ զովածների ծնողների բողոքը՝ կառավարությանը

Զոհված զինծառայողների ծնողներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին՝ իրենց դժգոհությունը հայտնելով սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության օրվա առթիվ կազմակերպվելիք «գունագեղ տոնակատարության» դեմ։

«Ես միայն պահանջում եմ կառավարությունից հարգել մեր զինվորներին, հարգել մեր տղաների թափած արյունը։ Ես չեմ ուզում, որ հրավառություն լինի։ Եթե անում են, թող պատշաճ կարգով, ծնողներին հարգելով անեն։ Թող հարգեն մեր երեխաներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողներից մեկը մայրը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից գունագեղ տոնակատարություն ձևակերպման համար ԱԺ-ում ներողություն խնդրելուն՝ նա նշեց․ «Պետք է ներողություն խնդրեր այն ժամանակ, երբ էրեխեքին տարավ թուրքի բերան։ Մենք սուգ ունենք, մենք սուգն ենք տանում։  Ինչո ՞ւ սգավոր ծնողներով պետք է գանք կառավարության շենքի դիմաց, կանգնենք ու բողոքենք։ Թող հարգեն մեր էրեխեքին, նրանց արյունը, որը թափվել է իրենց համար, որը թափվել է հայ ժողովրդի համար, որը հանգիստ նստել է ու չի բողոքում նման երևույթների դեմ»։

Հիշեցնենք, որ գործադիրի ղեկավարը կառավարության նիստերից մեկի ժամանակ էր հայտարարել, որ տրամադրությունը տոնական անվանել չի կարելի, սակայն կառավարությունը որոշել է Անկախության 30-րդ տարեդարձը պատշաճ ձևով նշել. 

«Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն: Այն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+