Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:18

Այս տարի Դիլիջանում անցկացվում է երիտասարդական լայնամասշտաբ ֆորում`Buissup Global Forum

Buissup Global Forum-ն իր դռները բացեց Դիլիջանում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, և կտևի մինչև սեպտեմբերի 13-ը:

Ֆորումին մասնակցում են ֆորումի կազմկոմիտեի կողմից ընտրված երիտասարդական սկսնակ նախագծերի թիմեր: Ֆորումի մասնակիցները կկարողանան անմիջականորեն շփվել 25 հրավիրված առաջատար բիզնես փորձագետների հետ և աշխատել իրենց նախագծերի որակի վրա, բարձրացնել նրանց գրավչությունը պոտենցիալ ներդրողների համար:

Այս միջոցառման հայտարարված բանախոսների ցանկը հետևյալն է. Սամվել Գևորգյան` BSC հիմնադիր, Արմեն Ավագյան` Danz.am-ի և Metrica ընկերության առևտրային տնօրեն, Նժդեհ Հովհաննիսյան` Հայաստանի ամերիկյան համալսարանի ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (AUA EPIC) տնօրեն, Դավիթ Թավադյան՝ MEDKON-ի գործադիր գործընկեր, Գևորգ Պողոսյան՝ The Crowdfunding Formula-ի հիմնադիր, Տիգրան Չիբուխչյան՝ Yell Extreme Park-ի հիմնադիր,  Արթուր Սահակյան՝ Coca-Cola Hellenic Bottling Company Armenia ընկերության գլխավոր տնօրեն, Հովիկ Մուսայելյան՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, Հակոբ Հակոբյան՝ Startup Armenia հիմնադրամի համահիմնադիր, Քրիստինա Պետրուխնովա՝ Գործարար տեղեկատվության աջակցության կենտրոնի հիմնադիր ու գործադիր տնօրեն։

Buissup Global Forum-ում ներկայացված լավագույն նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան սեպտեմբերի 20-ին Dvin Music Hall-ում իրենց ստարտափները ներկայացնել ազդեցիկ հայ գործարարներին` նրանցից ներդրումային աջակցություն ստանալու համար:

Նշենք, որ նախագիծն իրականացվում է Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+