Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:30

Սևանա լճում արդյունագործական ձկնորսության վերաբերյալ ցանկացած որոշում պետք է բխի ՀՀ-ի և նրա քաղաքացու շահերից. Ռոմանոս Պետրոսյան

Սևանա լճում արդյունագործական ձկնորսության վերաբերյալ ցանկացած որոշում պետք է բխի ՀՀ-ի և նրա քաղաքացու շահերից. Ռոմանոս Պետրոսյան

Սեպտեմբերի 1-ին սիգի արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում է: Այս մասին Facebook -ի էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին ազգային պարկի տնօրենի պաշտոնկատար Ա. Աբելյանը, նախարարի խորհրդականներ, Ծովագյուղ համայնքի ղեկավար Վ. Գևորգյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ն. Գրիգորյանը  և ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարներ:

Գեղարքունիքի մարզային իշխանության և գործընթացի բոլոր շահագրգիռ ինստիտուտների ներկայացուցիչների հետ միասին ընդգրկուն ձևաչափով քննարկեցինք որսաշրջանի ավարտը հավուր պատշաճի կազմակերպելու համար անհրաժեշտ քայլերն ու գործիքակազմերը։

«Սևան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար Ա. Աբելյանը ներկայացրեց սիգի արդյունագործական որսի երկրորդ փուլի այս պահի դրությամբ առկա  ամփոփ տվյալները:

Սևանա լճում արդյունագործական ձկնորսության վերաբերյալ մեր կայացրած ցանկացած որոշում պետք է բխի Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու շահերից:

Պետք է հարգել արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակների և ժամկետների  վերաբերյալ  Կառավարության որոշումը, որը հիմնված է Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածի հաշվառման տվյալների վրա և, միևնույն ժամանակ, հոգալ ափամերձ համայնքների բնակչության սոցիալական ապահովության խնդիրը:

Լսելի կլինեն ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիների ձայնը և մտահոգությունները: 

Եթե մենք ցանկանում ենք տեսանելի ու երկարատև արդյունք գրանցել, պետք է վերլուծել ներկա իրավիճակը և թերացումներից հետագայի համար դասեր քաղել:

Կարող եմ ասել, որ առկա է խնդիրը լուծելու բավարար քաղաքական կամք, վճռականություն և մարդկային ռեսուրս»,- մանրամասնել է Ռոմանոս Պետրոսյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+