Հայաստանի ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի ուղեկցությամբ Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտել է ԱԳՆ-ն։
Ուրուգվայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել օգոստոսի 16-ին: Պաշտոնական այցի շրջանակներում, բացի Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումից, նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Նշենք, որ Ուրուգվայը առաջին երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: 1965 թվականի ապրիլի 20-ին երկրի խորհրդարանն ընդունեց «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը» օրենքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







