Պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կենտրոնի Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար:
«Հարկ է նշել, սակայն, որ կանոնավոր արյունատվությունը խրախուսվում է․ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի»,- ասված է Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի ֆեյսբուքյան գրառման մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







