Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:24

Արամ Ա կաթողիկոսը այցելել է Վատիկանում Հայաստանի դեսպանատուն

Արամ Ա կաթողիկոսը այցելել է Վատիկանում Հայաստանի դեսպանատուն

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջը ներկայացնում է Արամ Ա կաթողիկոսի՝ Վատիկանում ունեցած հանդիպումները։

«Իր Վատիկան միօրեայ կեցութեան ընթացքին, Ֆրանչիսկոս Պապին եւ քրիստոնեայ հոգեւոր պետերուն հետ տեղի ունեցած ժողովին առընթեր, Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ունեցաւ շարք մը այլ հանդիպումներ.

1) Երկար հանդիպում մը ունեցաւ Վատիկանի միջ-եկեղեցական յարաբերութեանց բաժանմունքի նախագահ քարտինալ Քոխին հետ՝ էքիւմէնիք շարժումին պարզած ներկայ կացութեան եւ անոր նոր թափ տալու կարելիութիւններուն մասին։ Միջ-եկեղեցական շարժումին ապագային առնչուած Վեհափառ Հայրապետին պարզած մտահոգութիւններուն ու կատարած առաջարկներուն շուրջ որոշուեցաւ խորհրդակցութիւնները շարունակել։

2) Վատիկանի մօտ Լիբանանի ու Հայաստանի դեսպաններուն՝ դոկտ. Ֆարիտ Էլ Խազէնի եւ Կարէն Նազարեանի հետ միատեղ հանդիպում ունեցաւ եւ անոնց պարզեց հոգեւոր պետերու ժողովին առնչուած կարեւոր մանրամասնութիւններ։ Լիբանանի դեսպանը առաջարկեց, որ Լիբանանը դէպի վերականգնում առաջնորդող ժողովին պատկերացումները եւ այս ծիրէն ներս Վեհափառ Հայրապետին կատարած առաջարկներուն քննարկումը շարունակուին Րաաի Պատրիարքին եւ Նորին Սրբութեան գլխաւորութեամբ, Վատիկանի հետ խորհրդակցութեամբ եւ իսլամ համայնքապետերու գործակցութեամբ։

3) Կարճ այցելութիւն մը տուաւ Հայաստանի դեսպանատուն եւ իր գնահատանքը յայտնեց Հայաստանի ու Վատիկանի դիւանագիտական յարաբերութիւնները աւելի ամրացնելու ձգտող դեսպանին կատարած աշխատանքներուն։ Այս ծիրէն ներս Հայրապետը ջերմօրէն ողջունեց շուտով Երեւանի մէջ Պապական Նուիրակ ունենալու Վատիկանի որոշումը, զոր Վեհափառ Հայրապետին յայտնեցին թէ՛ Վատիկանի արտաքին գործոց նախարար Քալակար եպիսկոպոսը եւ թէ դեսպանը։

4) Հարցազրոյց ունեցաւ Վատիկանի պաշտօնական լրատուամիջոցին հետ՝ հայերէն ու անգլերէն լեզուներով, որուն ընթացքին Վեհափառ Հայրապետը ընդհանուր գծերով պարզեց ժողովին քննարկած նիւթերը»,-նշվում է հաղորդագրության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+