Nordwind ավիաընկերությունը ապրիլից սկսում է Պերմ-Երևան կանոնավոր չվերթեր: Այս մասին հաղորդվում է «Պերմ» միջազգային օդանավակայանի կայքում (Մեծ Սավինո):
Ուղիղ չվերթերը և Մոսկվա կայանմամբ չվերթերը կիրականացվեն շաբաթը մի քանի անգամ:
Տոմսերի արժեքն այս պահին 5542 ռուբլի է:
Nordwind ավիաընկերությունն ապրիլին չվերթեր է սկսում նաև Պերմ- Ստամբուլ ուղղությամբ: Դեպի Հայաստան չվերթերն իրականացվելու են կիրակի, իսկ Թուրքիա՝ հինգշաբթի օրերին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







