Կառավարության այսօրվա՝ մարտի 25-ի նիստում ընդունված օրենքներից մեկը պայմանավորված է Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման անհրաժեշտությամբ, ինչի արդյունքում գործատուները օտարերկրյա աշխատողներին աշխատանքի են ընդունելու և աշխատանքի թույլտվությունը ստանալու են միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով։
Գործընթացը թույլ է տալու ունենալու հստակ վիճակագրություն Հայաստանում աշխատանքի անցած օտարերկրացիների մասին, ավելի արդյունավետ կերպով վերահսկելու գործատուների կողմից օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը։
Նախագծերի փաթեթով ակնկալվում է ապահովել մեկ միասնական էլեկտրոնային հաշվառման համակարգ ներդնելը, պետության լիազորությունների հստակեցումը, գործատուի կողմից օտարերկրացի աշխատող ընտրելու հստակ համակարգի ներդնումը և օտարերկրյա աշխատողի աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և բարելավումը, ինչպես նաև պետական մարմինների լիազորությունների հստակեցումը՝ կապված միասնական հարթակում ունեցած հասանելիության և ոլորտային գործառույթների հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







