Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:08

Խաչատուրյան քույրերը տուժող կողմ են ճանաչվել

Խաչատուրյան քույրերի պաշտպանները հուսով են, որ աղջիկների՝ իրենց հայրիկի կողմից սեռական բռնության և ծեծի գործով տուժողի կարգավիճակ ձեռք բերելը կօգնի նրանց խուսափել քրեական հետապնդումից. ՏԱՍՍ-ին ասել է փաստաբան Ալեքսեյ Պարշինը:

ՌԴ Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարել է Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին՝ նրա սպանության մեջ մեղադրվող երեք դուստրերի նկատմամբ խոշտանգումների և սեռական գործողությունների փաստի առթիվ: Խաչատուրյան քույրերի փաստաբանները հայտնել են, որ իրենց պաշտպանները պաշտոնապես ճանաչվել են գործով տուժողներ:

«Նոր ենք ծանոթացել Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործ հարուցելու հետաքննության որոշման հետ: Մեր պաշտպանյալները պաշտոնապես ճանաչվել են տուժողներ»,- ասել է քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը: Նա նշել է, որ բոլոր քույրերն արդեն ծանոթացել են իրենց հոր դեմ քրեական գործ հարուցելու որոշմանը:

Հիշեցնենք՝ ռուսաստանաբնակ Խաչատուրյանների ընտանիքում աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել անցյալ տարվա հուլիսին: 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը հայտնաբերել էին բազմաթիվ կտրած-ծակած վերքերով: Քննության տվյալներով՝ նրան սպանել են երեք դուստրերը: Աղջիկների պնդմամբ՝ թմրանյութի ազդեցության տակ գտնվող հայրը դանակով հարձակվել է իրենց վրա, իրենք էլ հարկադրված են եղել պաշտպանվել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+