Երևանի սրճարաններից մեկում ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, կոտրել համակարգիչը: Այս մասին հայտնել է լրագրողը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Լրագրողը նախարարին մոտեցել ու դիտողություն է արել՝ կապված աշխատանքային ժամին սրճարանում լինելու հետ, ինչին վերջինս պատասխանել է, որ ցանկացած ժամ իր համար աշխատանքային է. աշխատում է նաև գիշերը: Ապա նախարարը սպառնացել է հիշեցնել այս ամենը լրագրողին, իսկ երբ վերջինս հեռացել ու սկսել է համակարգչով աշխատել, Արշակյանը մոտեցել ու հարվածել է իրեն՝ կոտրել համակարգիչը, վնասել ձեռքը:
Ֆահրադյանը կդիմի ոստիկանություն՝ ներկայացնելով սրճարանի տեսախցիկների տեսագրությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







