Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:28

27 օրում 21 գողություն. «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձը մեղայականով է հանդես եկել

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ստորաբաժանումների կողմից անցկացված բացատրական մեծածավալ և հետևողական աշխատանքների շնորհիվ Գյումրի քաղաքի տարբեր հասցեներից գողություններ կատարելու համար կալանավորված անձ Վ.Պ.-ն 2021 թվականի մարտի 4-ին հանդես է եկել մեղայականով առ այն, որ սույն թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում 21 դեպքով Երևան և Գյումրի քաղաքներում կատարել է ուրիշի գույքի գաղտնի և բացահայտ հափշտակություններ:

Մասնավորապես կալանավորված անձը, մատնանշելով կոնկրետ հասցեներ, խոստովանել է, որ ապօրինի մուտք գործելով պահպանվող շինություն և օգտվելով պահակի քնած լինելու հանգամանքից՝ գողացել է համակարգչի մոնիտոր և մեկ շիշ վիսկի, երեկոյան ժամերին 9 դրվագով կանանցից բացահայտ հափշտակել է նրանց պայուսակները, սեփականատիրոջ ներկայությամբ բացահայտ հափշտակել է հեծանիվ, թվով 6 հատ «Tell cell» վճարային տերմինալներից գողացել է անվանական արժեքներով մետաղադրամներ, ապակիները կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել ծաղկի 2 սրահ և սննդի արագ սպասարկման 2 կետ, որտեղից գողացել է բջջային հեռախոսներ, ականջակալ և կանխիկ գումար, բացի այդ` փորձել է հափշտակել ավտոմեքենա, որն իր կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով ավարտին հասցնել` գողացել է տվյալ ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը։
Մեղայականով ներկայանալու մասին կալանավորված անձի դիմումն ուղարկվել է քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմիններին՝ քրեադատավարական ընթացակարգով հետագա ընթացքը լուծելու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+