Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:28

Քրգործի վարույթում միայն հանրային ծառայողների սոցապահովության երաշխավորման օրենսդրական փոփոխությունները խտրական են.

ՀՀ Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը. տեղեկացնում է ՀՔԱՎ-ը:

Առաջարկվում է կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման հնարավորություն սահմանել նաև հանրային ծառայող չհանդիսացող աշխատող անձանց համար, սակայն իրավունքի պաշտպանության առավել նվազ երաշխիքներով։

Աշխատանքային լիազորությունների կասեցման (ժամանակավոր դադարեցման) դեպքում Նախագծով սոցիալական ապահովության երաշխիքների տրամադրման հարցում դրսևորվել է տարբերակված մոտեցում հանրային ծառայողների և հանրային ծառայության մեջ չգտնվող անձանց միջև։ Մասնավորապես` հանրային ծառայության մեջ գտնվող անձանց դեպքում վճարվում է ամսական հատուցում՝ հիմնական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափը՝ մնացած վճարումը կատարվում է գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում, իսկ հանրային ծառայության մեջ չգտնվող անձանց դեպքում հատուցում սահմանված չէ։

Նախագծի հիմնավորման և առաջարկվող կարգավորման պայմաններում ստացվում է, որ պետությունը կարևորում է միայն հանրային ծառայողների սոցիալական բարեկեցությունը, ինչն անընդունելի է և խտրական։ Հարկ է նշել, որ Նախագծով նախատեսված կարգավարումները խնդրահարույց են ոչ միայն խտրականության արգելքի, այլ նաև օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքի տեսանկյունից։ Կասկածյալ կամ մեղադրյալ հանդիսացող հանրային ծառայության մեջ չգտնվող անձինք կասկածյալ կամ մեղադրյալ հանդիսացող հանրային ծառայողների նկատմամբ գտնվում են համեմատելի իրավիճակում, հանդիսանում են մշտական ռեզիդենտ, վճարում են հարկեր՝ այդպիսով նպաստելով սոցիալական ապահովության համակարգի ֆինանսավորմանը, ինչից էլ բխում է, որ օրենսդրական նման կանոնակարգումը խտրական է։

Ի համեմատություն հանրային ծառայողների՝ հանրային ծառայության մեջ չգտնվող կասկածյալների և մեղադրյալների նկատմամբ աշխատանքային լիազորությունների կասեցման դեպքում սոցիալական երաշխիքների՝ հատուցման վճարման կարգ չամրագրող նորմը խտրական է, ուստի՝ Նախագծով կամ պետք է նախատեսվի բոլոր աշխատողների ամսական հատուցման հնարավորություն, կամ էլ առհասարակ չնախատեսվի։

ՀՔԱՎ-ը առաջարկում է

♦«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման դեպքում աշխատավարձի վճարման միատեսակ հնարավորություն՝ անկախ հանրային ծառայության մեջ գտնվելու հանգամանքից,

♦Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսել դրույթ, համաձայն որի՝ աշխատողը կարող է օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+