Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:08

Հայտնաբերվել է օրենքի առերևույթ խախտման 9 դեպք․ ԿԿՀ-ն՝ պաշտոնյաների վերաբերյալ ուսումնասիրության մասին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացրել է պաշտոնատար անձանց ներկայացվող անհամատեղելիության պահանջների պահպանման ուսումնասիրություն։  

«Հանձնաժողովը, մասնավորապես,

— ուսումնասիրել է առևտրային կազմակերպություններում անձի մասնակցությունը, ինչպես նաև տվյալ կազմակերպության կառավարման մարմիններում հնարավոր ներկայացվածությունը,
— պաշտոնատար անձանցից պահանջել է մասնաբաժնի հավատարմագրային կառավարման պայմանագրերը,

— ստուգել է նշված պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցությունն այլ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում,

— ստուգել է ինչպես հայտարարագրված, այնպես էլ՝ չհայտարարագրված առևտրային կազմակերպությունների՝ Հանձնաժողովին հասանելի դարձած փաստաթղթերը,

— ուսումնասիրել է Հանձնաժողով ներկայացրած հավատարմագրային կառավարման պայմանագրերի այն դրույթները, որոնք վերաբերում են պայմանագրի գործողության ժամկետին և պայմանագրով սահմանված պաշտոնատար անձի և հավատագրմային կառավարիչների լիազորությունների շրջանակներին։

Ստուգման արդյունքները․

Հանձնաժողովն առանձնացրել է 116 առևտրային կազմակերպություն, որոնցում պաշտոնատար անձինք հայտարարագրել են մասնակցություն, այս ցանկի վերլուծության արդյունքում դուրս է բերել թվով 36 կազմակերպություն և դրանց առնչությամբ պահանջել է ներկայացնել բաժնեմասի հավատարմագրային կառավարման պայմանագրերը։

Պաշտոնատար անձանց կողմից ստացված 36 հավատարմագրային կառավարման պայմանագրերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է օրենքի առերևույթ խախտման 9 դեպք։ Մասնավորապես՝ թվով 8 պայմանագիր կնքվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, 1 պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է և չի երկարաձգվել։ Հայտնաբերել է 3 դեպք, երբ պաշտոնատար անձն ունի ներկայացվածություն կազմակերպության կառավարման մարմնում։

Հայտնարաբերված առերևույթ խախտումների առնչությամբ Հանձնաժողովը կհարուցի վարույթներ»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+