Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:35

Ավագանի չունեցող համայնքներում կենսական նշանակության ենթակառուցվածքները կբարելավվեն

Սուբվենցիոն ծրագրերի եռամյա արդյուքը ցույց է տալիս, որ ամեն տարի դրանց կարգը փոփոխությունների կարիք ունի: Այդ փոփոխությունները կապված են նախորդ տարիների մեր կատարողական ցուցանիշների, նաև պետության առաջնահերթությունների հետ: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա կազմած նախագծով առաջարկվում է հստակեցնել սուբվենցիոն նախնական հայտերի հետ ներկայացվող տեխնիկական բնութագրերի պահանջները:

Քանի որ ՀՀ կառավարության  որոշմամբ հաստատված տեխնիկական առաջադրանքի ձևաչափում ներառված չեն ճանապարհների նորոգման, լուսավորության, գազամատակարարման, ջրամատակարարման հարցերը, առաջարկվում է ներառել նաև նաև ոլորտային պայմանները, ինչը հնարավորություն կտա ավելի հստակեցնել և բարձրացնել  նախագծման գործընթացների արդյունավետությունը։

Հաշվի առնելով նախատեսվող համայնքների խոշորացման գործընթացները, և այն, որ մի շարք  ավագանիների լիազորություններն ավարտվել են, իսկ նոր ընտրություններ արտակարգ և ռազմական դրության պայմաններում չեն անցկացվում, առաջարկվում է այն համայնքներում, որտեղ սահմանված կարգով չի ձևավորվել ավագանի, հնարավորություն տալ իրականացնելու կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր։

Ընդ որում, կարևորելով համայնքների գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքները, առաջարկվում է այն համայնքներում որոնք չունեն գլխավոր հատակագծեր՝ պետական բյուջեի համաֆինասնավորման չափաբաժինը նվազեցնել 5 տոկոսով։

«Կձևավորվի մշտադիտարկման խումբ, որը մշտապես հետևելու է այս փոփոխությունների նոր ցուցանիշներին և 2022 թվականի համար նոր փոփոխություններ է առաջարկելու»,- ասաց Պապիկյանը:

Գյուղական փողոցների արագ բարելավմանը զուգահեռ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է չխաթարել գյուղական կոլորիտը: Այդ է պատճառը, որ դրանք ոչ միայն բարելավվում են, այլ որոշակի գեղագիտական լուծումներ են ստանում:  Այսինքն՝ կատարվում են սալապատման աշխատանքներ:

Այդ հարցում օգնության է հասնում տեղական հումքի օգտագործումը: Նախկինում բարեկարգումը կատարվել է ասֆալտապատման միջոցով, և դա նույնպես վատ չէ, սակայն բնակավայրն, ըստ վարչապետի, չպետք է կորցնի դիմագիծը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+