Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:37

Ռուսական երեք հեռուստաընկերություն կմնա հայկական եթերում

Ռուսական երեք հեռուստաընկերություն կմնա հայկական եթերում

Ռուսական երեք հեռուստաընկերություն կմնա հայկական եթերում։  Այս մասին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Հայտարարվել էր 6 սլոթ հանրապետական ծածկույթի համար և 9 սլոթ՝ մայրաքաղաքային ծածկույթի համար: Սակայն, դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվեց միջկառավարական պայմանագիր, որի համաձայն՝ ռուսական մեկ հեռուստաալիք հանրապետական ծածկույթ է ստանալու՝ առանց լիցենզիայի, և ռուսական երկու ալիք ստանալու է մայրաքաղաքային ծածկույթի արտոնագիր՝ կրկին առանց լիցենզիայի։ Սա նշանակում է, որ հանրապետական սլոթերի քանակը պակասում է մեկով, մայրաքաղաքայինը՝ 9-ից դառնում է 7», — ներկայացրեց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր անցկացվեց Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը, որի ժամանակ էլ ամփոփվեց մրցույթի արդյունքները։

Հիշեցնենք նաև, որ «Աուդիովիզուալ լրատվամիջոցների մասին» օրենքով սահմանափակվում էր արտասահմանյան հեռուստաալիքների հեռարձակումը։ Այս օրենքով արտասահմանյան հեռուստաալիքները կարող են հեռարձակվել անվճար ցանցում միայն միջպետական պայմանագրի հիման վրա։ Հայաստանի արտգործնախարարությունը բանակցություններ էր վարել ռուսական կողմի հետ, որպեսզի հայկական մուլտիպլեքսում ռուսական ВГТРК, Россия, Культура հեռուստաալիքների հեռարձակումը պահպանվի։

Հավելենք, որ Հայաստանի հանրային մուլտիպլեքսում առկա է հինգ արտասահմանյան հեռուստաալիք, որոնցից չորսը ռուսական են:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+