Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:09

Հայաստանից Արցախ է վերադարձել 45 081 մարդ․ ՌԴ ՊՆ

Նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 45 081 մարդ, հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Ըստ գերատեսչության դեկտեմբերի 27 – ի տեղեկագրի՝ Լաչինի միջանցքով և Շուշի– Կարմիր շուկա ճանապարհի հատվածով ապահովվել է Ադրբեջանի զինված ուժերի ութ ավտոշարասյուների անվտանգ անցումը:

Լեռնային Ղարաբաղում (նոյեմբերի 23-ից սկսյալ) ականազերծման ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 320 հեկտար տարածք, 122,7 կմ ճանապարհ, 505 տնաշինություն, այդ թվում՝ 15 սոցիալան նշանակության օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է 12 459 պայթուցիկ առարկա:

Կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հեռուստակամուրջ է կազմակերպել Ռուսաստանի  կողմից Լեռնային Ղարաբաղի երեխաների ամանորյա շնորհավորանքների կապակցությամբ: Երեխաներին է հանձնվել «Յունարմիա» համառուսաստանյան երիտասարդական շարժման 117 դպրոցական հավաքածու և երիտբանակայինների կողմից պատրաստված նվերներ:

Շարունակվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակից անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու «թեժ գծի» աշխատանքը: Նրա աշխատանքի սկզբից ընդունվել է 546 դիմում։ Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: 

Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: 

Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+