Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:13

ԿԽՄԿ առաքելությունը շարունակում է աջակցել արցախցիներին

ԿԽՄԿ առաքելությունը շարունակում է աջակցել արցախցիներին

Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը շարունակում է աջակցել հակամարտությունից տուժած խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Վերջին օրերին ԿԽՄԿ-ն Մարտակերտի և Մարտունու շրջվարչակազմերին է տրամադրել շինանյութեր (շինարարական տախտակներ, փայտե սալիկներ, նրբատախտակ, մեխեր և այլն): Այդ նյութերը նախատեսված են շուրջ 200 վնասված տների համար ժամանակավոր լուծում գտնելու աշխատանքների իրականացման համար: Միևնույն ժամանակ, նշված վարչակազմերը ստացան համայնքային ջրատախտակների համար որոշ միջոցներ՝ շարժիչային պոմպեր, յուրաքանչյուրը 5000 լիտր տարողությամբ ջրատարներ, էլեկտրական եռակցման մեքենաների հավաքածուներ և այլն: Առաքելությունը նաև շարունակում է սնունդ և այլ պարագաներ տրամադրել տուժած խաղաղ բնակիչներին, ինչպես նաև աջակցում է առողջապահական համակարգին, որը դեռ պայքարում է COVID-19 տարածումը կանխելու ուղղությամբ: Կազմակերպությունը համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնին է նվիրաբերել վարակի կանխարգելման և վերահսկման որոշ պարագաներ (օճառ, ալկոգել և անձնական պաշտպանության միջոցներ):

Հիշեցնեմ, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) նախատեսում է ընդլայնել իր կոնտինգենտը Լեռնային Ղարաբաղում:

  

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+