Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:07

Համազգային դրամահավաքը վերածվել է համահայկական գլոբալ մեծ շարժման

Համազգային դրամահավաքը վերածվել է համահայկական գլոբալ մեծ շարժման

Համազգային դրամահավաքը վերածվել է համահայկական գլոբալ մեծ շարժման։ Այս մասին միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի  ժամանակ հայտարարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի խոսքով՝ գրասենյակի հեռախոսները չեն լռում։  Աշխարհի տարբեր համայնքներից զանգում են և մասնակցում դրամահավաքին։ Հավաքված գումարները թիկունքի ամրապնդման համար են։

«Մենք պետք է ունենանք ամուր թիկունք, որպեսզի կարողանանք հաջողություններ ունենալ առաջնագծում։ Առանց ամուր թիկունքի, մեր հաջողությունները կուշանան։ Մենք պետք է մեծ գումարներ հավաքենք»,- ասաց նա։

Հայկակ Արշամյանը 3 լավ լուր էլ հայտնեց․ «Հովնանյան հիմնադրամի նախագահ Էդել Հովնանյանը մեծ քայլ արեց և 3մլն դոլար փոխանցեց հիմնադրամին, նույնն արեց նաև  «Ալեք Մանուկյան» հիմնադրամի նախագահը՝ ևս 3 մլն դոլար փոխանցելով հիմնադրամին։ Լոսանջելիս Եսայանը և իր ընկերները 1 մլն դոլար են հավաքագրել և փոխանցել։ Ավստրալիայից,  Հյուսիսային Աֆրիկայից, ամբողջ Եվրոպայից միացել են դրամահավաքին։  Այնպիսի համայնքներ կան, որ երբևէ ակտիվ չեն եղել, հիմա ակտիվ ներգրավված են։ Մարդիկ  փորձում են, որքան հնարավոր է, շատ գումար հանգանակել և փոխանցել»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ  հավաքված գումարները հաղթանակի համար են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+