Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի» համատեղ ջանքերով սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով։ Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։
Հիշեցնենք՝ ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ երեկ Հայաստանի դրոշի գույներով են լուսավորվել նաև Ռիո դե Ժանեյրոյում Հիսուս Ամենափրկիչ արձանը, Թբիլիսիի հեռուստաաշտարակը, Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկնաքերը և Դուբայի Բուրջ Խալիֆան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







