Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:32

Երկու շաբաթից հրետակոծությունից վնասված տների նորոգումը կավարտվի

Երկու շաբաթից  հրետակոծությունից վնասված տների նորոգումը կավարտվի

Հուլիսյան դեպքերից հետո ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանով Տավուշի մարզում վնասված 51 տանիքներն ամբողջությամբ վերանորոգվել են։ Ընթացքի մեջ են ևս 7 տանիքների վերանորոգման աշխատանքները,  որոնք կավարտվեն առաջիկա մեկ- երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նա  մանրամասնել է, որ հակառակորդի պատճառած վնասները վերացնելու նպատակով  մարզում 3 բնույթի շինարարական աշխատանքներ են ծավալվում։  Տանիքներից հետո տների վերակառուցումն է։

«Վերանորոգման ժամանակ մենք հասկացանք, որ բավականին արմատական փոփոխությունների կարիք կա։ Ընթացքի մեջ են 20-ից ավել տների վերակառուցման աշխատանքները, ևս 2 շաբաթ և  հակառակորդի հրետակոծության արդյունքում վնասված տների նորոգումը կավարտվի»,- փոխանցեց մարզպետը։

Հրետակոծությունից տուժել են  Չինարի, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքները։ Շինարարության երրորդ փուլով նաև այս համայնքների անվտանգության հարցն է լուծվում։

«Երրորդ փուլը  վերաբերվում է փողոցներին, ցանկապատերին, դարպասներին։ Մենք նաև փոխում ենք գյուղերի ոճաբանությունը։ Եվ այն փոփոխությունները, որոնք առ այսօր կատարվել են, մոտավորապես ցույց են տալիս, թե ինչ ուղղությամբ պետք է աշխատանքները գնան։ Ընդհանուր առմամբ մեր աշխատանքների  ծավալները մոտ 10 000 քմ տանիք է, 5 քմ դուռ, պատուհաններ, 150 գծամետր պարիսպներ, որոնց աշխատանքը մեկ ամսից կավարտենք։ Այդ պարիսպների շինարարության ժամանակ հաշվի է առնվում ոչ միայն տեղական ոճաբանությունը, այլ՝ անվտանգությունը։ Այն հատվածները, որտեղ անվտանգային լուրջ խնդիրներ կան, պարիսպները կառուցվում  են մինչև 2 մետր բարձրությամբ, որպեսզի նաև լուծենք ճանապարհների անվտանգության խնդիրը»,- ասաց նա։

Այս աշխատանքներն, ըստ Չոբանյանի, մեկ ամսից կավարտվեն։  Նա նաև հայտնեց, որ հայկական կողմն ամրապնդել է սահմանի վրա դիրքերն, ինչը, երևի թե, հակառակորդին դուր չի գալիս։

«Փորձում են պրովոկացիաները շարունակել, ցավոք սրտի, մենք ունեցանք զոհ, որի համար ես ցավակցում եմ մեր ժողովրդի։ Սա պետք է ամենակոշտ ձևով արձագանք ունենա։ Մենք  և՛ վինժեներական առումով, և՛ տեխնոլոգիական առումով պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր զինվորների կյանքին սահմանի վրա վտանգ չսպառնա» ,- հույս հայտնեց Տավուշի մարզպետը։

Չոբանյանը  նաև ասել է, որ հուլիսյան դեպքերից հետո սահմանին հակառակորդի ակտիվություն է նկատվում։

 Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ  Տավուշում հրետակոծության հետևանքները վերացնելու համար  հատկացվել է  ավելի քան 277 մլն դրամ։

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 16-ի գիշերը ադրբեջանական բանակի հատուկ ստորաբաժանման մի քանի տասնյակ զինծառայողների մասնակցությամբ հարձակում է սկսվել Տավուշի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։

Ընդհանուր առմամբ, հուլիսի 15-ի դրությամբ, Ադրբեջանական կողմը հայտնել էր զինված ուժերի 12 զինծառայողի մահվան մասին։ Այսօրվա մարտերից հետո թիվը կարող է փոխվել։

ՀՀ ԶՈՒ-ի տեղեկությունների համաձայն, մարտերի ժամանակ զոհվել է հայկական զինված ուժերի 4 զինծառայող և շուրջ 20-ը վիրավորվել են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+