Վարդենիս համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր օջախ է բռնկվել: Այս մասին հայտարարություն է տարածել Վարդենիսի համայնքապետարանը։
Համայնքապետարանից խնդրում և պահանջում են պահպանել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները, չթուլացնել զգոնությունը։
Նշվում է, որ համավարակի նոր բռնկման պատճառը հիմնականում հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության առկայությունն է:
«Հարգելի համաքաղաքացիներ խնդրում ենք հետևել պարետատան և առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին, խուսափել մարդկային կուտակումներից, բազմամարդ հավաքներից, կրել անհատական պաշտպանիչ միջոցներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







