Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ ամիսներ առաջ Մասիս քաղաքի մի բնակչուհի վաճառել է իր մեկ տարեկան որդուն:
Նշվում է, որ օգոստոսի 14-ին քրեական ոստիկանության գլխավոր եւ Արարատի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ միջոցառումներով ստուգվել է ստացված տեղեկությունների իսկությունը, և 35-ամյա կինը բաժին է հրավիրվել:
Պարզվել է՝ որդուն 500 հազար դրամով վաճառելու նպատակով Երեւանի Նուբարաշեն համայնքում բնակվող ամուսինների հետ համաձայնության է եկել, մայիսի 5-ին գնացել են Մասիսի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին, երեւանաբնակ տղամարդը ճանաչել է երեխայի հայրությունը, վերցրել են նոր ծննդյան վկայական: Օրեր անց տղայի կենսաբանական մայրը պայմանավորված 500.000 դրամից ստացել է 200 հազարը, ավելի ուշ ամուսինները նրան եւս 100.000 դրամ են վճարել եւ այդքանով սահմանափակվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







