Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:56

«Աերոֆլոտ»-ը կչեղարկի մինչև օգոստոսի 31-ը նախապես պլանավորված չվերթները դեպի Երևան

«Աերոֆլոտ»-ը կչեղարկի մինչև օգոստոսի 31-ը նախապես պլանավորված չվերթները դեպի Երևան

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը մինչև օգոստոսի 31-ը կերկարաձգի դեպի ավելի քան 80 արտասահմանյան քաղաքներ չվերթերի չեղարկումը՝ դրանցում անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պատճառով: Այս մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

««Աերոֆլոտ»-ը հայտարարում է մինչև օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածի համար միջազգային որոշ ուղղություններով իր թռիչքների որոշ մասի հարկադրված չեղարկման մասին: Միջազգային չվերթների ծրագիրը կարգավորելու որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ երկրներում ներկա համաճարակաբանական սահմանափակումները»,- ասված է ավիաընկերության հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված են ավելի քան 80 քաղաքներ, որոնց հետ Ռուսաստանը դեռ չի վերսկսել օդային հաղորդակցությունը:

Այն երկրները, որոնց հետ արդեն վերսկսվել են թռիչքները (Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Տանզանիա) չեն ընդգրկվել ցուցակում: Միևնույն ժամանակ, ցուցակում Ցյուրիխն է, ուր թռիչքները թույլատրված են օգոստոսի 15-ից: Նշվում է, որ ուղևորները, ովքեր տոմսեր են գնել մինչև մայիսի 1-ը, իսկ նախատեսված ուղևորության ամսաթիվը մինչև օգոստոսի 31-ն է, կկարողանան ավիատոմսի համար վաուչեր ձևակերպել։

«Այն ուղևորներին, որոնք նշված ուղղություններով տոմսեր են ձեռք բերել 2020 թվականի մայիսի 1-ից հետո, չեղյալ հայտարարված չվերթներով ավիատոմսերի դիմաց դրամական միջոցների վերադարձն իրականացվելու է ավտոմատ կերպով՝ վճարման ձևի համաձայն», — հավելել են ընկերությունում:

Չվերթները չեղյալ են հայտարարվել Ակտաու, Ակտոբե, Ալիկանտե, Ալմաթի, Ամստերդամ, Ատիրաու, Աթենք, Բաքու, Բանգկոկ, Բարսելոնա, Բեյրութ, Բեռլին, Բիշքեկ, Բոլոնիա, Բրյուսել, Բուդապեշտ, Բուրգաս, Բուխարեստ, Վալենսիա, Վարշավա, Վաշինգթոն, Վիեննա, Վենետիկ, Վերոնա, Վիլնյուս, Հավանա, Համբուրգ, Հանովեր, Հոնկոնգ, Գուանչժոու, Դելի, Դրեզդեն, Դուբլին, Դյուսելդորֆ, Երևան, Զագրեբ, Կարագանդա, Դյուսելդորֆ, Կոպենհագեն, Լիոն, Լիսաբոն, Լոս Անջելես, Լյուբլյանա, Մադրիդ, Մայամի, Մալագա, Մարսել, Միլան, Մյունխեն, Նեապոլ, Նիցա, Նյու Յորք և մի շարք այլ երկրներ։

Ապրիլին «Աերոֆլոտ»-ը կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին մինչև օգոստոսի 1-ը դադարեցրել էր վաճառքը միջազգային ուղղություններով: Այդ ժամանակ էլ ընկերությունը հայտնել էր, որ արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել միջազգային օդային հաղորդակցության վերականգնման հետ կապված որոշակիությունը։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ռուսաստանը մարտին փակել է բոլոր միջազգային ուղևորափոխադրումները, օգոստոսի 1-ից սկսվել է թռիչքների մասնակի վերսկսումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+