Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:25

ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ․ վարչապետ

ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ․ վարչապետ

«Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ ցավակցություն հայտնել Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթել»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեքշաբթի օրը Բեյրությում տեղի ունեցած պայթյունին ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակին։

«Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է, մեր երկու ժողովուրդները կապված են պատմական և մշակութային բազմաթիվ թելերով։ Բեյրութը հանդիսացել է 20-րդ դարի հայկական սփյուռքի մայրաքաղաքը, տասնամյակներ շարունակ Բեյրութը եղել է սփյուռքի կրոնական, քաղաքական, մշակութային կյանքի էպիկենտրոնը, այն առ այսօր պահպանում է իր եզակի նշանակությունը և հսկայական դերակատարումը՝ որպես Մերձավոր Արևելքում հայկական ներկայության կարևորագույն կենտրոն»,- ասաց վարչապետը։

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ այդ դժվարին պահին մենք չենք կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի, Բեյրութի հայկական համայքնի կարիքների նկատմամբ։

«ՀՀ-ն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում։ Մենք ուժերի ներածին չափով օգնություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին։ ՀՀ կառավարությունը ՀՀ ԱԳՆ-ին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայքային կառույցների հետ, հստակեցվում են հիմնական կարիքները, որոնց շրջանակներում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայքնային մակարդակով»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են անհատական նվիրատվություն ցուցաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հատուկ հաշվեհամար է բացվել Կենտրոնական բանկում և առցանց դրամահավաքի հարթակ հիմնադրամի կայքում։

«ՀՀ-ն կանգնած է Բեյրութի մեր եղբայրների ու քույրերի կողքին, և ամեն ջանք կգործադրվի նրանց օգնության հասնելու և ստեղծված ծանր կացությունից դուրս գալու համար»,- եզրափակեց վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+