ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 30-ին, տեղի ունեցած նիստում որոշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Օրբելու փողոց 23 հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 3.302955 հեկտար մակերեսով և 0.004359 հեկտար մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասն օտարել մրցույթով:
Գույքի գնահատված արժեքը 2020 թվականի հուլիսի 8-ի դրությամբ կազմում է 7 716 165 647 ՀՀ դրամ։
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ այնտեղ մրցութային կարգով պետք է կառուցվի հյուրանոցային համալիր:
Նախարարը նշեց, որ ներդրողների կողմից կներկայացվեն առաջարկություններ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







