ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 30-ին, տեղի ունեցած նիստում որոշեց Տավուշի մարզի Բերդ քաղաքի Հ. Նահապետի փողոց 22/1 հասցեում գտնվող հողամասը հետ վերցնել «Բերդի ավագ դպրոց» ՊՕԱԿ-ից և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով «Թումո» շարժական կենտրոնի կառուցման ծրագրի իրականացման համար նախատեսված ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին։
Նշվում է, որ ընդունելության ժամանակ տեղերի սահմանափակ լինելու դեպքում «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագրից օգտվելու համար հերթի առաջնայնությունը տրվում է «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության 15 և ավելի տարեկան աշակերտներին։
«Թումո» ծրագրին կարող է մասնակցել 12-ից 18 տարեկան յուրաքանչյուր ոք։ Ծրագիրը ամբողջությամբ անվճար է բոլոր մասնակիցների համար։ Ընդունելությունը իրականացվում է հերթագրման սկզբունքով։ Այն դեպքերում, երբ տեղերի սահմանափակ լինելու պատճառով առաջանում է սպասողների ցանկ, հերթի առաջնայնությունը տրվում է 15 և ավելի տարեկան աշակերտներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







