Ըստ հուլիսի 27-ի դրության՝ բուժման մեջ է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կորոնավիրուսով վարակված 21 աշխատակից, աշխատանքի են վերադարձել 32-ը: Անմիջական շփում ունեցած աշխատակիցներն ինքնամեկուսացված են՝ տեղեկացրել է ԴԱՀԿ մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանը:
Նա հավաստիացրել է, որ ծառայությունը շարունակում է պարետի սահմանած կանոնների խստագույն պահպանման ուղղությամբ հետևողական աշխատանքը։
Նշվում է, որ հարակադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ծառայության Երևան քաղաքի առանձին բաժիններ դեռ շարունակում են աշխատել սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետևյալ թվակազմով.
?Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն բաժին-3
?Աջափնյակ և Դավթաշեն բաժին-2
?Էրեբունի-Նուբարաշեն բաժին -3
Ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը կարող է ձգձգվել, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն կարող է պատասխան չտրվել ակնկալվող ժամկետներում, ինչի առնչությամբ ծառայությունը հայցում է ներողամտություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







