Ավելի քան 100 ռուսաստանցիներ ՌԴ են վերադարձել Հայաստանից՝ օգտվելով Երևան — Դոնի Ռոստով-Երևան երթուղով ՀՀ քաղաքացիների արտագնա չվերթի հնարավորությունից, հայտնել են ՌԴ դեսպանատնից:
«Երևան — Դոնի Ռոստով-Երևան երթուղով ՀՀ քաղաքացիների համար նախապատրաստվող արտագնա չվերթի մասին տեղեկատվություն ստանալուց հետո դեսպանատունը մշակել է ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու համար այդ թռիչքն օգտագործելու հնարավորությունը։ Անհրաժեշտ համաձայնեցումներ են ձեռք բերվել Ռուսաստանի տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ: Արդյունքում մենք ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 26 — ին նշված չվերթով տուն են վերադարձել ևս 106 ռուսաստանցիներ», — ասվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան Facebook-յան էջում:
Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնել են նաև, որ համալիր աշխատանքի շրջանակներում ընդհանուր առմամբ Հայաստանից դուրս է բերվել 2822 մարդ։ Նշվում է, որ ռուսաստանցիների՝ տուն վերադարձի կազմակերպման աշխատանքները շարունակվում են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







