Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովը «Аргументы и факты» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ նոր կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական պատվաստանյութը, որի ստեղծմանը մասնակցում են զինվորականները, պատրաստ է:
Ըստ նրա՝ ազգային հետազոտական կենտրոնի մասնագետներն ու գիտնականներն արդեն կատարել են փորձարկման արդյունքների վերջնական գնահատականները։
«Պատվաստումից հետո առանց բացառության բոլոր կամավորները կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ են ձեռք բերել և իրենց նորմալ են զգացել։ Այսպիսով, COVID-19-ի առաջին հայրենական պատվաստանյութը պատրաստ է»,- նշել է Ցալիկով։
Ցալիկովի խոսքով՝ պատվաստանյութը փորձարկած կամավորները հոսպիտալի մասնագետների մշտական հսկողության տակ են եղել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







