Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:15

Տաթևիկ Կարապետյանը հայկական ծիրանը փոխանցել է Մոսկվայի հոսպիսներին և հիվանդանոցներին

Տաթևիկ Կարապետյանը հայկական ծիրանը փոխանցել է Մոսկվայի հոսպիսներին և հիվանդանոցներին

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, բարեգործական ծրագրերի համակարգող և նախաձեռնող Տաթևիկ Կարապետյանը գնել է շուրջ մեկ տոննա հայկական ծիրան և ուղարկել մոսկովյան հոսպիսներ և հիվանդանոցներ:

Ինչպես հայտնի է, ծիրանի հայաստանյան մատակարարների մոտ խնդիրներ են առաջացել այն բանից հետո, երբ «Ֆուդ սիթի» շուկայի տնօրինությունը, որի սեփականատերը Գոդ Նիսանովն է, արգելել է նրանց առևտուրը շուկայում։ 

Այն բանից հետո, երբ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը «Բուխտա»-ի մեծածախ-մանրածախ շուկայի տարածքը անհատույց տրամադրեց ծիրանով բեռնված բեռնատարների կայանմանը, հայտնի դարձավ, որ «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, բարեգործական ծրագրերի համակարգող և նախաձեռնող Տաթևիկ Կարապետյանը շուրջ մեկ տոննա ծիրան է գնել և  ուղարկել մոսկովյան հոսպիսներ և հիվանդանոցներ:

Ինչպես մեզ հետ զրույցում հաստատեցին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի  մամուլի ծառայությունից, հուլիսի 18-ին Տաթևիկ Կարապետյանը մոտ մեկ տոննա ծիրան է փոխանցել «Կուրկինո», «Բուտովո», «Նեկրասովկա» հոսփիսներին, Մոսկվայի Վ. Վ. Միլլիոնշիկովայի անվան առաջին հոսպիսին, Պալիատիվ խնամքի կենտրոնին, ինչպես նաև №4 բազմաֆունկցիոնալ կլինիկական հիվանդանոցին, №4 և №52 քաղաքային կլինիկական հիվանդանոցներին։

Տաթևիկ Կարապետյանն արդեն մի քանի տարի է, ինչ ակտիվորեն զբաղվում է բարեգործական գործունեությամբ։  2017 թվականից ի վեր նա իրականացնում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած Գյումրի քաղաքի բնակիչներին ժամանակավոր բնակարաններից նոր բնակարաններ տեղափոխելու բարեգործական ծրագիրը, ինչպես նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության դոնորներից է:

Տաթևիկ Կարապետյանը 2020 թ.-ին օգնություն է տրամադրել Մոսկվայի, Կալուգայի և Յարոսլավլի հիվանդանոցներին, որտեղ իրականացվում է կորոնավիրուսային վարակով հիվանդների բուժումը:

Հիշեցնենք, որ երեկ սոցիալական ցանցերում լուսանկարներ և տեսանյութեր էին տարածվել այն մասին, որ մերձմոսկովյան «Ֆուդ սիթի» մեծածախ շուկայի ադմինիստրացիան արգելել է հայկական ապրանքների վաճառքը։

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի խոսքով՝ հայկական արտադրանքով 50-ից ավելի մեքենաներ մեկուսացվել և հանվել են առևտրային կենտրոնից: Լրացուցիչ խնդիրն այն էր, որ դրանք հիմնականում շուտ փչացող ապրանքներ են։ 

Ավելին, «Ֆուդ սիթիի» վարչակազմը չի ցանկացել լսել դեսպանատան ներկայացուցիչներին, այլ «ուժով արտաքսել է» դիվանագետներին, հայտարարել է Տողանյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+