Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:52

«Տաշիր»-ը և հայկական սփյուռքի ներկայացուցիչներն օգնել են իրացնել հայկական ծիրանը

Քանի դեռ մենք այստեղ կորցնում ենք հաշիվը, թե հակառակորդի քանի անօդաչու թռչող սարք են խոցել ՀՀ ԶՈՒ-ը, որոնցից միայն մեկն արժեր 30 մլն դոլար, ադրբեջանցի «ընկերները» որոշել են պարտքի տակ չմնալ և ռազմական անհաջողություններին պատասխանել «շուկայական» հաջողություններով։  Ի դեպ, հայկական ծիրանի դեմ անխնա պայքարի «ռազմավարական գործողությունը» միայն կարճաժամկետ բարոյական բավարարվածություն բերեց դրա հեղինակներին։

Պատճառն այն էր, որ հայկական ծիրանի խնդիրը, որը ռուսական շուկաների ադրբեջանցի սեփականատերերը հրաժարվել են ընդունել և վաճառել, լուծվել է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի շնորհիվ։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել, որ Կալուգայի խճուղում գտնվող «Ֆուդ սիթի» սննդի շուկայի ղեկավարությունը, որոնք ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ են, հրաժարվել են ընդունել հայկական ծիրանը։

Բացի Սամվել Կարապետյանից՝ այս պատմությունը կենդանի արձագանք է գտել սոցիալական ցանցերում, և Մոսկվայի հայկական սփյուռքի ներկայացուցիչները՝ յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով, օգնել և տեղեկացրել են, թե որտեղ և ինչպես կարելի է ձեռք բերել ընտիր հայկական միրգը՝ արտոնյալ գնով։ Մոսկվայում արված այսօրվա լուսանկարները ակնհայտորեն ցույց են տալիս  դրա գնման համար առաջացած հերթը։

Ինչպես հաղորդվում է՝ ծիրանով բեռնատարները կկայանեն «Բուխտա» մեծածախ առևտրի կենտրոնի տարածքում՝ Մոսկվա, Դմիտրովսկի 165 և «Մետաքսի ճանապարհ» առեւտրի կենտրոնում՝  Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի 32-րդ կմ-ի (արտաքին կողմը) հատվածում: 

Դե ինչ կասես, չնայած արևելյան հարևաններն ուզում էին լավ՝ ստացվեց ինչպես միշտ։ Իսկ ամենալավը ստացվեց հայկական ծիրանի վաճառքը, որը ոչ պակաս կարևոր է, անվճար գովազդվեց։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+