Հայկական Ռոբին ռոբոտն արդեն Լոս Անջելեսի հիվանդանոցներում է: Այս մասին իր ֆեյսուքյան էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նշենք՝ հայկական ստարտափ «Expper Technologies» ընկերության արտադրած Ռոբին ռոբոտն այժմ ԱՄՆ ամենահեղինակավոր բուժհիմնարկներից մեկում է՝ UCLA Mattel Children’s Hospital-ում։ Այստեղ նա փորձում է օգնել կորոնավիրուսով հիվանդ երեխաներին՝ հաղթահարելու վախերն ու հիվանդությունը։
Հայկական ստարտափ ընկերությունն արդեն համագործակցություն է սկսել ԱՄՆ հեղինակավոր ABC kids dental group ատամնաբուժարանների ցանցի հետ։
Ռոբին ռոբոտն արդեն մեծ հեղինակություն ունի ԱՄՆ մանկական որոշ բուժհիմնարկներում և մեծ հաջողություններ է գրանցել։ Ռոբինը խաղում է բուժման մեջ գտնվող երեխաների հետ, նվազեցնում նրանց սթրեսը, փորձում ցրել հիվանդանոցում գտնվելու ընթացքում առաջացող վախերն ու մենակությունը։
Հայ ինժեներների մշակման շնորհիվ հաջողվել է երեխաների կյանքն ավելի գունեղ դարձնել, իսկ վերականգնողական և բուժման գործընթացը՝ ավելի անցավ:
Ռոբին ռոբոտը շուտով ծառայություններ կսկսի մատուցել նաև հայաստանյան մանկական հիվանդանոցներում՝ ընկերակցելով հիվանդ երեխաներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







