Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը, ղեկավարվելով Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 29-ի N 134-Ա որոշմամբ, կորոնավիրուսի տարածման հետևանքով ուղևորափոխադրումների ոլորտում առաջացած տնտեսական խնդիրների հաղթահարման միջոցառումների շրջանակներում ֆինանսական օժանդակություն է տրամադրում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին:
Միջոցառման շահառու են հանդիսանում այն անհատ ձեռնարկատերերն ու ֆիզիկական անձինք, որոնք մինչև 2020 թ. ապրիլի 1-ը զբաղվել են միայն մարդատար-տաքսի ավտոմոբիլներով միջպետական ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեությամբ:
Սույն միջոցառման շրջանակներում շահառուներին տրամադրվելու է 128,000 հազար ՀՀ դրամ:
Այլ մանրամասներ՝ հղումով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







