Լոնդոնում ուսանող Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները 30000 դեմքի պաշտպանիչ վահաններ են ուղարկել Հայաստան։ Այս մասին հայտնում են Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակից։
«Անցած ամիս եղբայրներից ստանալով նախաձեռնության մասին հաղորդագրությունը՝ մեր գրասենյակը Առողջապահության նախարարության համակարգմամբ աջակցություն ցուցաբերեց խմբաքանակի փոխադրման կազմակերպչական հարցերին:
Ալեքսանդրը և Գեորգին իրենց դպրոցի մի անկյունը վերածել են ժամանակավոր արտադրամասի և առողջապահության ոլորտի աշխատողների համար պաշտպանիչ վահաններ են արտադրում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այժմ եղբայրները ստեղծել են վահանների սերիական արտադրության սարքավորում և կարողանում են մեծ խմբաքանակներ արտահանել նաև այլ երկրներ:
«Լսելով հայրիկի խորհուրդը՝ որոշեցին անպայման անվճար խմբաքանակ ուղարկել հայրենիք՝ միանալով կորոնավիրուսի դեմ հայաստանյան պայքարին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
https://www.facebook.com/925758667776466/posts/1215484725470524/?d=n
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







