Եղվարդի կենտրոնում 1հա տարածք զբաղեցնող կիսալված տարածքը կվերածվի հանրային հանգստի գոտու:
Այս մասին ֆեյսբուքում գրում է Եղվարդի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Եղվարդ համայնքի սրտում գտնվող՝ այս գրեթե 1հա տարածք զբաղեցնող գոտին ժամանակին հանդիսացել է քաղաքային բացօթյա լողավազան։ Հետխորհրդային շրջանում աստիճանաբար վերածվել է անխնամ «անտառի» և չնայած կենտրոնական դիրքին՝ կիսալքված տարածք էր հիշեցնում։
Անցյալ տարի ՏԿԵՆ նախարար Սուրեն Պապիկյան-ի հետ համապետական շաբաթօրյակին այցելեցինք այս տարածաշրջան եւ տեղում միտք հղացանք՝ այս գոտին սուբվենցիոն ծրագրի միջոցով բարեկարգել եւ դարձնել քաղաքի համար հանրային մեծ հանգստի գոտի՝ փոքրիկ լողավազանով, ամֆիթատրոնով, զբոսայգիներով, մանկական ժամանցի վայրերով եւ կանաչապատ ճեմուղիներով։
Շնորհավորում եմ մեր սիրելի եղվարդցիների‘ն.
Ծրագիրն արդեն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը՝ շուրջ 244մլն ՀՀԴ ուղղվելու է այս հրաշալի նախագծի կյանքի կոչմանը (30%/70% պետություն/համայնք համաֆինանսավորմամբ)։
#Էտալոնային Կոտայք ունենալու ճանապարհի’ն ենք»-գրել է մարզպետը: