Սահարա անապատից փոշու զանգվածային ամպը հատելու է Ատլանտյան օվկիանոսը և հունիսի 23-ին հասնելու է Մեքսիկա: Նման կանխատեսում են արել Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգման փորձագետները Twitter-ի իր էջում:
Փոշու մեծ կուտակումն առաջին անգամ գրանցվել է հունիսի 18-ին Ատլանտյան օվկիանոսում։ Տեղի օդերևութաբանների վերջին տվյալների համաձայն՝ փոշու ամպն արդեն հասել է Կենտրոնական Ամերիկա, հաղորդում է Газета.ру-ն։
Նախկինում էլ նման երևույթ էր տեղի ունենում։ Օդի մեջ փոշու հայտնվելու դեպքում Մեքսիկայի բնակիչների մոտ պետք է լինեն անհատական պաշտպանության միջոցներ, քանի որ նման իրավիճակում մասամբ դժվարանում է շնչառությունը։
Conoce la sorprendente relación que existe entre las tormentas de polvo del #Sahara en #África y los ciclones tropicales en #México. ☀️?️ https://t.co/DQeAr6bxiq pic.twitter.com/pPWnI0BRt9
— Coordinación Nacional de Protección Civil (@CNPC_MX) June 22, 2020
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







