Դա կախված է ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և ԵԱՏՄ երկրներում տիրող համաճարակային իրավիճակից։ Այս մասին պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ են վերականգնվելու ԵԱՏՄ երկրների հետ կանոնավոր չվերթները՝ հաշվի առնելով, որ մեր մի շարք հայերնակիցներ չեն կարողացել իրավիճակով պայմանավորված մեկնել արտագնա աշխատանքի։
«Մեր նպատակն է աշխատատեղեր ստեղծել ՀՀ-ում մեր քաղաքացիների համար, որպեսզի նրանք այստեղ աշխատելու հնարավորություն ունենան, այլ ոչ թե մեկնեն հանրապետությունից դուրս։ Ամեն դեպքում մենք խոստացել ենք՝ 100 նոր նախագիծ պետք է իրականացնենք կապիտալ շինարարությունների ոլորտում, դրանց մի մասով մրցույթները տեղի են ունենում։ Հույս ունեմ դրանց մի մասն արդյունավետ իրականցնել՝ անհրաժեշտ էֆֆեկտիվությամբ, որպեսզի արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները կարողանան տեղում աշխատել»,- ասաց վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







