Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:23

Շատերին դուր չի եկել յուրաքանչյուր վարչական շրջանում 2 մանկապարտեզ թողնելու որոշումը․ Վիրաբյան

Շատերին դուր չի եկել յուրաքանչյուր վարչական շրջանում 2 մանկապարտեզ թողնելու որոշումը․ Վիրաբյան

Նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող մեր քաղաքացիներից շատերին հասկանալիորեն դուր չի եկել մանկապարտեզները ժամանակավորապես փակելու և յուրաքանչյուր վ/շ-ում երկուական հերթապահ մանկապարտեզ թողնելու որոշումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

Վիրաբյանը ներկայացրել է լրացուցիչ անհարմարություններից հիմնականները.

-Երեխաները սովոր են իրենց խմբերին, երեխաներին, դաստիարակներին, նոր միջավայրին հարմարվելը դժվար է լինելու, երեխաները սթրեսի են ենթարկվելու:

-Իրենց «սովորական» մանկապարտեզները հիմնականում տանը մոտ են, տեղափոխվելու խնդիր չկա, մինչդեռ այս շրջանում ստիպված են լինելու երկար ճանապարհ անցնել, երբեմն՝ տրանսպորտի վրա լրացուցիչ գումար ու ավելի շատ ժամանակ ծախսել, հերթապահ մանկապարտեզներ հասնելու համար:

«Բոլոր այս խնդիրները հասկանալի են, բոլորս էլ բախվում ենք բոլոր անհարմարությունների հետ, որ հետը բերել է չարաբաստիկ համավարակը՝ սկսած դիմակներ կրելուց, մինչև ճամփորդելու ու մեր ավագ հարազատներին տեսնելու արգելքը: Ու թերևս ավելորդ չի նշել, որ այս հարկադրված միջոցառումն անում ենք մեր մանկապարտեզների աշխատակիցների ու երեխաների անվտանգությունից դրդված. «սովորական» ժամանակներում մանկապարտեզներում աշխատում է շուրջ 4500 մարդ, այս միջոցառման շնորհիվ նրանց մեծ մասը տանը կմնա (իհարկե, շարունակելով վճարվել), հերթապահ մանկապարտեզներում կաշխատի մոտ 500 մարդ»,- գրել է Վիրաբյանը:

Եևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ երեխաները, որոնք արդեն ադապտացված են մանկապարտեզի միջավայրին, կկարողանան նաև ծնողների օգնությամբ ավելի հեշտ հարմարվել այս նոր իրավիճակին:

«Սա իսկապես անհրաժեշտ միջոցառումներից մեկն է, եթե ուզում ենք հնարավորինս շուտ ու քիչ խնդիրներով վերադառնալ բնականոն կյանքի հունին: Ամեն դեպքում, քաղաքային իշխանությունը հայցում է երևանցիների ներողամտությունը՝ ստեղծված անհարմարությունների համար և վստահություն հայտնում, որ միահամուռ ջանքերով կհաղթահարենք դժվար ժամանակները: Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար»,- գրել է Վիրաբյանը:

https://www.facebook.com/photo.php?fbid=3054202381300276&set=a.432308370156370&type=3&theater

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+