Անցած մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու 7790 նոր դեպք է գրանցվել: Այդ մասին հայտնել են COVID-19-ի դեմ պայքարի հարցերով զբաղվող օպերշտաբում:
Հաղորդագրության համաձայն՝ անցած օրվա ընթացքում երկրում ապաքինվել է 9621 հիվանդ։ Գրանցվել է մահվան 182 դեպք։
Ընդամենը համաճարակի սկսվելուց ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 561 091 մարդ, գրանցվել է 7660 մահվան ելքեր, ապաքինվել է 313 963 մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







