Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից նախատեսվում է պարգևատրում շտապօգնության աշխատակիցներին, ինչպես նախորդ ամիս, այնպես էլ՝ մայիս ամսվա համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱՀ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Ի պատասխան ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե արդյո՞ք շտապօգնության աշխատակիցներն այս ամիս պարգևատրվել են, թե ոչ, տեղեկացնեմ, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից նախատեսվում է պարգևատրում շտապօգնության աշխատակիցներին, ինչպես նախորդ ամիս, այնպես էլ մայիս ամսվա համար»,- գրել է խոսնակը։
Նշենք, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հեռախոսազանգ է ստացել քաղաքացուց, ով աշխատում է Երևանում ՝ շտապ բուժօգնության ծառայությունում, որպես վարորդ և ըստ ստացած տեղեկության, այս ամիս՝ շտապ բուժօգնության վարորդները և (ենթադրաբար) մյուս աշխատակիցները չեն ստացել՝ այս ամսվա պարգևավճարները։
https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2655968901171553
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







