Արտակարգ դրության երկարացման բավական մեծ հավանականություն կա և կարծում է, որ, այո՛, արտակարգ դրությունը կերկարացվի։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով հակամաճարակային կանոնների պահմանման մասին՝ վարչապետը նշեց, որ իրենց նպատակը ոչ թե մարդկանց պարտադրելն է, որ պահպանեն հակամաճարակային կանոնները, այլ՝ մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելն է, նրանց հետ այդ հարցում համագործակցելը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







