Կորոնավիրուսով վարակվածների թիվը չորեքշաբթի առավոտյան գերազանցել է 7,2 միլիոնը, հաղորդում է Worldometers կայքը:
Հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 7 200 502 մարդ, բուժվել է 3 537 605, մահացել՝ 408 759 մարդ։
Վարակման դեպքերի քանակով առաջատարը մնում է ԱՄՆ-ն, այդ երկրում 2 026 597 մարդ վարակվել է, 113 061-ը մահացել է:
Բրազիլիան երկրորդ տեղում է՝ 710 887 վարակակիր և 37 312 մահվան դեպք։
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը՝ 476 658 վարակման և 5 971 մահացության դեպքերով։ Չորրորդ տեղում Իսպանիան է, 288 797 մարդ վարակվել է, 27 136-ը մահացել են։
Հինգերորդ տեղը Մեծ Բրիտանիային է՝ 287 399 վարակվածների ցուցանիշով, որին հաջորդում է Հնդկաստանը՝ 267 046 հիվանդ, Իտալիան՝ 235 278, Պերուն՝ 199 696, Գերմանիան՝ 186 233, Իրանը՝ 173 832:
Չինաստանը, որտեղ առաջին անգամ արձանագրվել է կորոնավիրուսային վարակի բռնկում, 18-րդ տեղում է՝ 83,040 վարակվածների թվով։ Հայաստանն այս հակառեյտինգում զբաղեցնում է 51-րդ հորիզոնականը։ Հունիսի 8-ի դրությամբ երկրում գրանցվել է վարակման 13 325 դեպք և մահվան ելքերի 211 դեպք:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել էր COVID-19 կորոնավիրուսի նոր տեսակի բռնկում: ԱՀԿ-ն բոլոր երկրներին կոչ է արել միանալ վարակի դեմ պայքարին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







