Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 25-ին դասերի ժամանակ 6 երեխայի ինքնազգացողությունը վատացել է, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Գերատեսչությունը նշել է, որ դպրոցը շտապօգնություն է կանչել: Աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց և նախնական զննությունից հետո՝ վերադարձել դպրոց, մասնակցել դասերին։
Բուժզննության արդյունքում երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել։ ԿԳՄՍՆ-ն հավելել է, որ կուսումնասիրի տեղի ունեցած միջադեպը և կտա լրացուցիչ տեղեկատվություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







