ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակել է 3-րդ դասարանում սովորող Ադամյան Արփիի նամակը, ով շնորհակալություն է հայտնում նախարարին և բուժաշխատողներին կատարած աշխատանքի համար՝ միաժամանակ հայտնելով, որ մարտի 13-ից մնացել է տանն ու պահպանել հակահամաճարակային կանոնները։
«Սիրելի՛ Արփի, խնդրում եմ շարունակիր հետևել անվտանգության բոլոր կանոններին՝ դիմակ կրիր, հաճախ լվա ձեռքերդ և հեռավորություն պահիր մարդկանց հետ շփվելիս, որպեսզի դու և ընկերներդ սեպտեմբերին կարողանաք դպրոց գնալ։ Խնդրիր ընկերներիդ, որ նրանք նույնպես այդպես վարվեն»,- գրել է Թորոսյանը։
https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/1244728109046785/?type=3&theater
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







