Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:55
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Մինչև 200 000 դրամ ստացողներին նախատեսվում է ներառել առողջության ապահովագրությունում

Մինչև 200 000 դրամ ստացողներին նախատեսվում է ներառել առողջության ապահովագրությունում

Կառավարությունը քննարկում է մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներին 2027-ից առողջության ապահովագրության համակարգում ընդգրկելու հարցը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ քննարկվել են Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ռազմավարությամբ 2027 թվականին նախատեսվող քայլերը։

Կառավարությունում քննարկվող տարբերակով՝ ամսական 10 800 դրամ ապահովագրավճարի մի մասը կարող են վճարել պետությունը և գործատուն, մյուս մասը՝ աշխատողը։ Ըստ այդմ՝ 2027 թվականին 10 800 դրամ ամսական վճարից 4400 դրամը կարող է սուբսիդավորել կառավարությունը, 2000 դրամը կվճարի աշխատողը, իսկ մնացած 4400 դրամը՝ գործատուն։

Փաշինյանը պարզաբանել է, որ աշխատողի վճարելիք 2000 դրամը այն գումարն է, որը մինչև 2026 թվականի հունվարի 1-ը վճարվում էր «Զինապահ» հիմնադրամին։

Եթե աշխատողի աշխատավարձը բարձրանա և գերազանցի 200 հազար դրամը, նա կներառվի 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացողների համար արդեն գործող համակարգում։

Կառավարությունում քննարկվում է նաև 2028 թվականից վճարման մեխանիզմը փոխելու տարբերակը։ Փաշինյանի ներկայացրած սցենարով՝ 10 800 դրամից 6000 դրամը կարող է վճարել աշխատողը և հետագայում այն հետ ստանալ որպես սոցիալական կրեդիտ՝ համընդհանուր հայտարարագիրը լրացնելու դեպքում։ Մնացած 4800 դրամը կվճարի գործատուն, քանի դեռ աշխատավարձը չի գերազանցել 200 հազար դրամը։

Կառավարության նպատակն է մինչև 2029 թվականի հունվարի 1-ը Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառել բնակչության բոլոր շերտերին։

ՀՀ կառավարությունը 2023-ի փետրվարին հաստատել էր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը։ 2025թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ առողջապահության նախարարը հայտարարել էր 2026 թվականից առողջության ապահովագրության համակարգի գործարկման մասին։ 2026-ից համակարգին միացել են 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։ ՀՀ-ում 1 տարում 183 օր չգտնվողները չեն օգտվի առողջության ապահովագրությունից։

Կարդացեք նաև՝ 

Փորձագետները գնահատել են Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ռիսկերը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+