ԱԺ-ում առաջարկվում է ստեղծել պատգամավորների էթիկայի հարցերով 10 անդամից բաղկացած հանձնաժողով՝ երկու տարի ժամկետով։ Հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա 5, «Ուժեղ Հայաստանը»՝ 3, իսկ «Հայաստանը»՝ 2 անդամ։ Հեռարձակումը վարել է Armenia Today-ը իր YouTube ալիքում։
Նախագիծը ներկայացրել է ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի ստեղծման նպատակն է պատգամավորների վարքագծին վերաբերող հարցերի քննության համար արդյունավետ, թափանցիկ և հաշվետու խորհրդարանական հարթակ ձևավորելը, պատգամավորական էթիկայի միասնական չափանիշների պահպանումը և Ազգային ժողովի գործունեության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







